News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային առաքելությանը միանալու Մեծ Բրիտանիայի որոշումը հետաձգել է Հորմուզի նեղուցում ամերիկյան պահակախմբից առանձին, անվտանգ նավավարության ապահովման համար ծովային ուժեր ստեղծելու եվրոպական ջանքերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:

Հուլիսին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան առաջարկել են Եվրոպայի ղեկավարությամբ ծովային ուժեր ստեղծել, որոնք պետք է անկախ լինեն ԱՄՆ-ից: Նրանց աջակցել են Դանիան, Իտալիան եւ Իսպանիան:

Ֆրանսիան նոր փորձ կկատարի սեպտեմբերի 16-ին՝ հույս ունենալով հետագա քայլերը քննարկելու համար եվրոպական մոտ 15 երկիր հավաքել Փարիզում: Սակայն ԵՄ մայրաքաղաքների միջեւ բանակցություններին մասնակցող դիվանագետները հայտարարում են, որ Լոնդոնի անսպասելի որոշումից հետո գործընթացը հետաձգվել է:

«Շատերս կցանկանայինք գործընթացը սկսել Մեծ Բրիտանիայի հետ՝ ելնելով եվրոպական սոլիդարությունից, սակայն Մեծ Բրիտանիան ամերիկացիների կողմն է բռնել»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը:

Հաշվի առնելով ԵՄ-ից երկրի դուրսբերման Բրիտանիայի ծրագրերը, Լոնդոնը սկզբնապես առաքելություն էր փնտրում, որտեղ չէր լինի Եվրամիության, ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունը, սակայն այդ դեպքում ԵՄ-ի կազմի մեջ չմտնող եվրոպական երկրների, ներառյալ Նորվեգիան, առավել թույլ կոալիցիա կկազմվեր:

Եվրոպական առաքելությունը կարող է կառավարել ֆրանսիական հրամանատարությունը: Ֆրանսիան Արաբական Միացյալ Էմիրություններում ռազմածովային բազա ունի:

Իտալիան, Դանիան, Իսպանիան, Նորվեգիան, Բելգիան եւ Շվեդիան դեռեւս կարող են միանալ Ֆրանսիային: Նիդերլանդները գնահատում են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ֆրանսիայի առաջարկները, սակայն դիվանագետները նշում են, որ նրանք կողմ են Եվրոպայի ղեկավարությամբ նախաձեռնությանը միանալուն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ