News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 02
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության եւ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Գյումրիում մի օտարերկրացի կին սեպտեմբերի 8-ին 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 40-ամյա կնոջը ոստիկաններն օպերատիվ կերպով հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Կումայրիի բաժին։ Ոստիկանություն հրավիրվեց Գյումրում ապրող 56-ամյա տղամարդը, որին կինը կեղծ եվրոն իրացրել էր։ Թղթադրամը վերցվեց եւ ուղարկվեց փորձաքննության։ Դատանյութագիտական եւ դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց քրեական հետախույզների տեղեկությունը․ եվրոն կեղծ էր։ Ոստիկանության Կումայրիի բաժնում կնոջը ձերբակալելու որոշում կայացվեց։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 6500 եվրո, 825 դոլար եւ 184 հազար դրամ։ Թղթադրամներն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ֆրանսիան հետաքննում է Բեռնար Առնոյի և Նիկոլայ Սարկիսովի ֆինանսական գործարքները
Սարկիսովը ձեռք է բերել Ալպիական շքեղ հանգստավայրում գտնվող գույքը...
Ամենաշատ