News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադական թագավորական հեծյալ ոստիկանության (RCMP) սպա Քեմերոն Օրթիսը, որը ձերբակալվել էր սեպտեմբերի 12-ին Օտավայում գաղտնի փաստաթղթեր գողանալու կասկածանքով, ղեկավարել է հետաքննությունը, որը կապված էր փողերի լվացման խոշոր դեպքերից մեկի հետ Hermitage Capital ներդրումային հիմնադրամի աուդիտոր Սերգեյ Մագնիտսկիի բացահայտած սխեմայով, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով մի շարք ԶԼՄ-ներին:

Ակնկալվում է, որ Օրթիսը կկանգնի դատարանի առաջ հաջորդ ուրբաթ՝ սեպտեմբերի 20-ին: Նրա դեմ 5 մեղադրանք է առաջադրվել Կանադայի քրեական օրենսգիրքը եւ պետական գաղտնիքի մասին օրենքը խախտելու կապակցությամբ: Global News-ի տվյալներով՝ RCMP-ում մտահոգվում են, որ Օրթիսը գողացել է մեծածավալ տեղեկատվություն, որը կարող է խանգարել անթիվ հետաքննություններ անցկացնելուն:

Մեղադրական կողմը գտնում է, որ Օրթիսը ստացել է, պահպանել, մշակել գաղտնի տեղեկատվությունը՝ նպատակ ունենալով փոխանցել այն մարդկանց, որոնք չպետք է ստանային այդ տեղեկատվությունը, լրագրողներին հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:

2019 թվականի օգոստոսին Օրթիսը ղեկավարել է փողերի հնարավոր լվացման ստուգումները, խոսքը վերաբերում է 14 լինիոն դոլարին, որոնք անցնում էին ռուս պաշտոնյաների կազմակերպած բյուջետային միջոցները հափշտակելու սխեմայով, ինչի մասին առաջին անգամ հայտնել էր փաստաբան Սերգեյ Մագնիտսկին:

Սերգեյ Մագնիտսկին, որը բացահայտել է մի շարք ՌԴ պաշտոնյաներին, որոնք հափշտակել են պետությունից ավելի քան 230 մլն դոլար, ձերբակալվել էր 2008 թվականին հարկերից խուսափելու մեղադրանքով: 2009 թվականի նոյեմբերին նա մահացել է Մոսկվայի կալանավայրի հիվանդանոցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ