News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայրենասերների դաշինք» կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացրել Թբիլիսիի կենտրոնում՝ ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց. հանրահավաքի ժամանակ պահանջել են պերսոնա նոն գրատա ճանաչել ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական Դեւիդ Կրամերին եւ Ադրբեջանում Ամերիկայի նախկին դեսպան Մեթյու Բրայզին (2011-2012թթ.), հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Անցած շաբաթ «Հայրենասերների միությունը» հայտարարել է բողոքի ցույցերի սեզոնի բացման մասին՝ պահանջելով արգելել «Միասնական ազգային շարժում» կուսակցության գործունեությունը: Առաջին հանրահավաքը պետք է կայանա սեպտեմբերի 15-ին Առաջին Հանրապետության հրապարակում: Սակայն կուսակցության ծրագրերում փոփոխությունները մտցվել էր Թբիիլիսիում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Այդ ժամանակ կուսակցության ղեկավար եւ խորհրդարանի պատգամավոր Իրմա Ինաշվիլին առանց հրավերի գնացել էր միջազգային համաժողովին, որը նախաձեռնել էր Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնն ու Մակքեյնի ինստիտուտը, եւ սկանդալ էր կազմակերպել:

Ինաշվիլին պահանջել էր, որ նրան հնարավորություն տրվեր ելույթ ունենալ ֆորումում՝ հղում անելով փաստին, որ նա խորհրդարանի փոխխոսնակն է:

Ֆլորիդայի միջազգային համալսարանի հետազոտող, ԱՄՆ-ի Պետքարտուղարի նախկին օգնական Դեւիդ Կրամերը փորձել է պարզաբանել իրավիճակը եւ կոչ արել Ինաշվիլիին, ինչպես նաեւ նրա հետ եկած «Օբյեկտիվ» հեռուստաընկերության լրագրողներին հեռանալ շենքից:

Ավելի ուշ Ինաշվիլին մեղադրել է Կրամերին իր նկատմամբ անպարկեշտ վարքագծի համար, իսկ Մեթյու Բրայզին, որը նույնպես մասնակցել է համաժողովին, զրպարտանքի մեջ: «Հայրենասերների միության» առաջնորդը նաեւ պահանջել է Վրաստանի Գլխավոր դատախազությունից քրեական գործ հարուցել ամերիկացի դիվանագետների դեմ:

Քանի որ սեպտեմբերի 15-ի հանրահավաքի թեման նախապես որոշվել էր, «հայրենասերների միությունը» որոշել է ամբողջովին հրաժարվել դրանից: «Բրայզ-Կրամեր» թեմայի հետ մեկտեղ ակցիայի երկրորդ գլխավոր ուղերձն է դարձել «Ոչ Բոկերիա-Սաակաշվիլիին» կարգախոսը:

Հանրահավաքը բավականին լավ էր կազմակերպված եւ հրապարակում միավորել էր ավելի քան 1000 մարդու: Ակցիայի հիմնական մասնակիցները կենսաթոշակային տարիքի մարդիկ էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ