News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երիտասարդ ձկնորս Օսկար Լունդալը զարմացել է, երբ նորվեգական Անդոյ կղզու ափերի մերձակայքում որսացել է ձուկը, որն ավելի շատ նման էր այլմոլորակայինի, հաղորդում է Fox News-ը:

Լունդալը որսացել է ձկանը շուրջ 800 մետր խորությունից, եւ երկար ժամանակ չի կարողացել հասկանալ, թե ինչ տարօրինակ արարած է հայտնվել իր նավում:

Լունդալի լուսանկարներում կարելի է տեսնել փորք մարմնով եւ անիրական խոշոր, դուրս ցցված աչքերով ձկանը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ամենայն հավանականությամբ՝ Լունդալը որսացել է այսպես կոչված ձուկ-առնետ (Hydrolagus lemurs), որը միլիոնավոր տարիներ առաջ անհետացած հնագույն շնաձկան ցեղակիցն է: Ձուկ-առնետը բնակվում է մեծ խորություններում եւ ձկնորսներին բավականին հազվադեպ է հանդիպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ