News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ն՝ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վահե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Նշվում է, որ վթարից հետո ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել և թաքցրել էին, ու փորձել էին ոստիկանության աշխատակիցներին մոլորեցնել, սակայն ավտոմեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ