News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չեմ ունեցել. ստվերում, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անելը նշանակում է, որ եթե ձեր ասածի թեկուզ 1 տոկոսը ճշմարտություն լինի, իմ ողջ կյանքն ու գործունեությունը անիմաստն են, անիմաստ եմ ապրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունի պայամանավորվածություն. ընդդիմախոսները պարբերաբար մեղադրում են իրեն, որ նախորդների գործունեությանը քաղաքական գնահատական տալուց խուսափում է։

«Ավելի մեծ անհեթեթություն դժվար է ասել։ Հայաստանի նախորդ իշխանությանը գնահատական տրված է, եւ այդ գնահատականը եղել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ Հայաստանում շարունակվող հեղափոխությունը։ Հիշում եք, որբ 1998 թվականին տեղի ունեցավ իշխանափոխություն՝ էլի այդ հարցը արծածվում էր նախորդ հանցավոր ռեժիմին գնահատական տալու այդ պրոցեսը շատ մեծ թափով սկսվեց, եւ արդյունքում ավարտվեց Բաղրամյան 26-ի կայքում տեղադրված մի քանի էջանոց փաստաթղթով, որտեղ ասվում էին բաներ, որը հայտնի են, եւ, որը, որ ոչինչ չբերեց։ Մեզ ուրիշ բանի համար էլ են քննադատում, մեզ ասում են շատ եք քննադատում նախկինների չարածների վրա։ Բա էս ամեն ինչը ներկայացնում են, ի՞նչ է, եթե ոչ նախորդ իշխանության գնահատական։ Զինվորների սննդի կարգը փոխելն ի՞նչ է, եթե ոչ նախորդ իշխանության գնահատական։ Ես նախորդ իշխանության գնահատականը նո՞ր պիտի տամ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նախորդ իշխանության գնահատականն ինքը տվել է իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում. «Եվ ասել եմ, որ դա կոռումպացված ռեժիմ է, որը թալանել է երկիրը, եւ որի թալանածը կոպեկ առ կոպեկ պետք է հետ բերենք, այդ թվում նաեւ օրենսդրական որոշակի փոփոխությունների արդյունքում»։

Փաշինյանն ասաց, որ այդ լուրերը ժամանակ առ ժամանակ կարող են շրջանառության մեջ դրվել Հայաստանի քաղաքական պրոցեսներում, սակայն ինքը երբեք որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չի ունեցել. «Ես երբեք ինձ որեւէ պայմանավորվածությամբ չեմ կաշկանդել իմ հրապարակային գործունեության առաջին օրից, եւ ժամանակը դա ցույց է տվել։ Այն ժամանակ ընդդիմադիրների մի մասն էր ինձ մեղադրում, ասում էին, որ ես բանտից պայմանավորվածությունով եմ դուրս եկել։ Ինտերնետում փնտրեք՝ տասնյակ այդպիսի հոդվածներ կգտնեք։ Ես իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում պայմանավորվածություն ունեցել եմ մի սուբյեկտի հետ եւ այդ սուբյեկտը Հայաստանի ժողովուրդն է, եւ այդպես լինելու է միշտ։ Ստվերում, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անելը նշանակում է, որ ես ինքս արձանագրում եմ, որ եթե ձեր ասածի թեկուզ 1 տոկոսը ճշմարտություն լինի, իմ ողջ կյանքն ու գործունեությունը անիմաստն են, անիմաստ եմ ապրել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
37 թվի վերադարձ թույլ չենք տա. Շարմազանով
Շարմազանովը մեկնաբանել է Թովմասյանի հասցեին մեղադրանքը...
«Այո, դատեք նախորդներին, բայց օրենքով». Փոստանջյան
Եթե նախորդ իշխանությունների կատարած ապօրինությունների համար մենք վճարել ենք շատ քիչ գումար, այս 1,5 տարվա համար մենք վճարելու ենք հսկայական գումարներ...
«Ժողովուրդ». «Ռազբորկա»՝ ԱԺ-ում. Ո՞վ է ԱԺ ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստի մանրամասները դուրս հանել
Հանձնաժողովի անդամները ներս են հրավիրել պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին եւ երես առ երես...
Ժամը 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց. Ռուբեն Մելիքյան
Առաջին ցույց տալով խիստ անհամաձայնություն այս իրավական եւ բարոյական...
«Ժողովուրդ». Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն. Արա Բաբլոյանն արձագանքել է Հրայր Թովմասյանի ընտրությանը
Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, այնպես որ...
«Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորները «ձեռքերը լվացել են». ի՞նչ են քչփչում խմբակցությունում
Մինչդեռ իրականում «Իմ քայլից» մի քանիսը մտահոգված են առաջիկա հնարավոր վատ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ