News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկար ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ ուժային կառույցների ղեկավարներին ներկայացվող պահանջների թեմայով կար մեծ բանավեճ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր կողմ քվեարկեց օրինագծին, որով նախատեսվում է ուժային կառույցների ղեկավարներին ներկայացվող պահանջների ցենզը նվազեցնել՝ հավասարեցվելով պատգամավորին ներկայացվող պահանջներին:

«Այդ բանավեճի արդյունքում մենք եկանք այսպիսի լուծման, որը մեր կարծիքով կոմպրոմիս է, որը հարիր է ժողովրդավարական երկրին: Շատ են մեզ քննադատում, որ մենք մեր տեսակետն ունենք եւ որեւէ կերպ չենք լսում ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին: Որպեսզի այնպես չլինի, որ մեր ասածն է եւ վերջ, ուրիշ բան չենք լսում»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները հանել ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից և դրանք համարել քաղաքական պաշտոններ՝ այդ աշխատատեղերում նշանակվող անձանց համար ևս սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ