News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի լեզուն «արտացոլումն» է այն բանի, որ նրա վարչակազմը առաջ է մղում այնպիսի քաղաքականություն, որը պաշտպանում է ԱՄՆ-ին «նման նավթային հարվածներից»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ղեկավար Մարկ Շորթը՝ մեկնաբանելով անցյալ հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանող գործարանների վրա հարձակումը եւ «լիակատար մարտական պատրաստականության» մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը, տեղեկացնում է AP-ը։

«Ես կարծում եմ, որ «մարտական պատրաստականությունը» լայն եզրույթ է, որը խոսում է իրականության մասին, որի համաձայն ԱՄՆ-ը առավել անվտանգ եւ առավել պաշտպանված է երկրի ներսում»,- ասել է նա։

Միացյալ Նահանգները Իրանին մեղադրել են հանգստյան օրերին հարձակման մեջ, որը կրկնակի կրճատել է Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը եւ սպառնում է տարածաշրջանային ճգնաժամ առաջացնել։ Շորթն ասել է, թե շուտով նոր տվյալներ կհայտնվեն, եւ ազգային անվտանգության թիմը կհանդիպի Թրամփի հետ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ