News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ոստիկանությունը պատրաստվում է խուզարկել իր մեքենան, քանի որ ինքը նկարահանել է, թե ինչպես է Մարիամ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ զբոսնում կառավարական առանձնատների մոտակայքում։

«Հրազդան հյուրանոցի մոտից դուրս էի գալիս՝ դեպի տուն ուղեւորվելու, երբ ականատես եղա շատ հետաքրքիր տեսարանի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը դուստրը ընկերոջ կամ բանակային եղբոր հետ թիկնազորով քայլում էր, ես առանց վարանելու իմ տեսախցիկով նկարահանել եմ այդ ողջ պրոցեսը: Հասա տուն, աներոջս զանգահարած է լինում ոստիկանության ԳԱԻ-ի պետի տեղակալը, ես զանգահարում եմ նրան, ի դեպ շատ դիլետանտ սպա, եւ ես հենց հիմա հայտարարում եմ, որ ՀՀ ոստիկանությունում սկսած ոստիկանապետից մնացած բոլորը անթասիբ ու անպատիվ սպաներ են, բացառությամբ շարքային եւ միջին օղակի անձնակազմի, որովհետեւ միայն անթասիբ սպան կարող է այդ պատճառով գալ իմ մեքենան խուզարկելու կամ զննելու: Ինձ համար ոստիկանությունը այս պահից սկսած Նիկոլ Փաշինյանի ոտի տակի շորն է»,- ասաց նա:

Սամսոնյանը նաեւ հայտարարեց, որ հրաժարվելու է ոստիկաններին թույլ տալ իր մեքենայում զննություն կատարել։

Ավելի ուշ նա գրառում արեց՝ հրապարակելով այդ տեսագրությունը․

«Խնդրեմ սա էլ այն տեսանյութը, որի պատճառով ոստիկանությունը ստորացավ ու հերթական անգամ թքեց իր ուսադիրների վրա:

Իրականում Նիկոլ Փաշինյանի ծառայող որդին զորամասում լինելու փոխարեն եղել է թիկնազորի հետ զբոսնելիս և ես` ի դժբախտություն Նիկոլի հայտնվել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում ու դրա համար էլ ոստիկանները սենց ստորացան:

Ու Նիկոլն էլ իրավունք ունի նախկին նախագահների որդիների ծառայել-չծառայելուց խոսա էլի. այ էս ա քաքիստոկրատիան ու օխլոկրատիան: Իշխանափոխությունից հետո դեռ կպարզենք Աշոտ Փաշինյանը քանի օր ա անցկացրել զորամասում»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ