News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը 400 մլրդ դոլարի չափով վարկային գիծ է բացել Իրանի հետ առեւտրի համար: Թեհրանի առեւտրի պալատի ներկայացուցիչ Ֆարիալ Մոստոֆին հայտարարել է, որ 400 մլրդ դոլարի չափով վարկային գիծը գործարկվել է, հաղորդում է Tasnim-ը:

Նա հավելել է, որ վարկային գիծը չինացի ներդրողներին թույլ կտա Իրանում ծրագրեր իրականացնել առանց սակարկման:

Իսկ ինչ վերաբերում է իրանական նավթի գնման համար 15 մլրդ դոլարի չափով վարկային գիծ տրամադրելու մասին Ֆրանսիայի առաջարկին, Մոստոֆին նշել է, որ այդ ծրագիրը չի իրականացվի, եթե ԱՄՆ-ը Ֆրանսիային թույլ չտա վարկային գիծ բացել: 

Նրա խոսքով՝ Ֆրանսիան դեռեւս կարող է 15 մլրդ դոլարի չափով վարկային գիծ ստեղծել երկու երկրների կենտրոնական բանկերի միջեւ:

Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեհն իր հերթին հայտնել է, որ Իրանը պարտքի տակ կմնա, եթե 15 մլրդ դոլարի չափով վարկ ստանա:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ իրանական նավթի եկամուտներով երաշխավորված վարկային գիծ տրամադրելու մասին բանակցությունները կշարունակվեն, սակայն ԱՄՆ-ի կողմից հաստատումը վճռորոշ կլինի:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ