News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Առկա իրավիճակի համատեքստում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամը խորանում է, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դեմարշային բովանդակությունը եւ դրա նկատմամբ 5-րդ շարասյան  աջակցող դիրքավորումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ եղել է եւ կա ռեւանշի դավադիր պլան եւ որ այդ պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելը ճգնաժամը հաղթահարելուն եւ ռեւանշը չեզոքացնելուն ուղղված ողջունելի, սակայն շատ մասնակի քայլ է, որը բավարար չէ այդ հույժ կարեւոր կառույցների գործառույթներն ազգայնացնելու եւ դրանք ՀՀ ինքնիշխանությանն ու իրավակարգի պահպանմանը ծառայեցնելու համար:

Ամբողջ պետական կառավարման համակարգը արմատական բարեփոխման կարիք ունի: Հատկապես խնդրահարույց է ԱԱԾ եւ Ոստիկանության հետ կապված վիճակը: Առաջին հերթին հարկավոր է այս կառույցները զատել խորհրդային ժառանգությունից եւ զտել հակապետական ու կոռումպացված կադրերից,  համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին եւ ենթարկեցնել քաղաքական ու քաղաքացիական  վերահսկողության:

Խիստ մտահոգիչ է վիճակը նաեւ մյուս բոլոր ոլորտներում:

Մեր ազգի եւ պետության առջեւ ծառացած բարդ ու դժվարին խնդիրները լուծելու, այդ թվում՝ բոլորիս աչքի առաջ մոբիլիզացվող ռեւանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ազգային-ժողովրդավարական ուժերն ու ամբողջ քաղաքացիական հասարակությունը գործող իշխանության հետ միասին համախմբվեն եւ համաձայնեցված քայլերով երկրում ձեւավորեն ճգնաժամի հաղթահարման եւ հետագա զարգացման նախադրյալներ ու պայմաններ:

Ազգային անվտանգության ապահովման եւ պետության ապագայի երաշխավորման համար կենսականորեն անհրաժեշտ այս գործընթացի հաջողության հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է:

Ուստի գործող իշխանությանը հորդորում ենք ներկայիս առօրեական տրամաբանության փոխարեն այլեւս գործել հասունացող ռեւանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ արտակարգ լուծումների դիմելու տրամաբանությամբ, ցուցաբերել առավելագույն լայնախոհություն եւ ապահովել հնարավորինս մեծ ներառականություն, ինչի համար այս փուլում առնվազն պետք է՝

համակարգային, հետեւողական, կտրուկ եւ արդյունավետ քայլերով խափանել 5-րդ շարասյան ռեւանշը,

անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված, գործողությունները,

ճգնաժամային խնդիրների եւ բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ,

ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած եւ պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում մեկնարկում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ