News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 49-ամյա մի տղամարդու:

Տոնավաճառում պարեկող ոստիկաններին էր մոտեցել մի քաղաքացի եւ մատնացույց անելով նրան՝ հայտնել, որ նա կատարել է գողություն:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը փորձել է գողանալ մի կնոջ բջջային հեռախոսը, սակայն նկատելով ոստիկանության ծառայողներին՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա սեպտեմբերի 15-ին նույն տոնավաճառի մի տաղավարից գողացել է մեկ այլ կնոջ բջջային հեռախոսը:

Այս ամենը պարզելուց հետո, օրենքով սահմանված կարգով, տղամարդը բաց է թողնվել:

Հաջորդ օրը, սակայն, նրա մասին նոր տեղեկություն է հայտնվել ոստիկանությունում, այս անգամ՝ Էրեբունու բաժնում: Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.20-ին, զանգահարում է մի ՍՊԸ տնօրեն եւ հայտնում, որ Նոր Խարբերդի նույն բնակիչը, օգտվելով իր հոր քնած լինելու հանգամանքից, պարենային խանութի սեղանի վրայից փորձել է գողանալ բջջային հեռախոս, սակայն բռնվել է իրենց կողմից:

Մեկնած օպերատիվ խումբն անուղղելիին բերման է ենթարկել բաժին, որտեղ նա տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ