News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը խնդրել է Հարավային Կորեային օգնել երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման գործում նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո, տեղեկացնում է Reuters-ը։

Խնդրանքը հնչեցվել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը զորակցություն է հայտնել հարձակումների վնասների առիթով եւ աջակցություն ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում։

Անցած հանգստյան օրերին տեղի ունեցած հարձակումները սաուդյան նավթարդյունահանող ձեռնարկությունների վրա կրկնակի կրճատել են նավթարդյունահանումը երկրում՝ բարձրացնելով նավթի գները քառակի առավելագույնի չափով եւ դրդելով Հարավային Կորեային դիտարկել նավթի պաշարների օգտագործման հարցը։

Հարավային Կորեան աշխարհում հում նավթի՝ մեծությամբ հինգերորդ ներմուծողն է եւ իր պահանջմունքների մոտ 30 տոկոսն ապահովում է Սաուդյան Արաբիայի նավթով։

Մուն Չժե-ինն առաջարկել է օգնել վերակառուցման ջանքերում, եւ թագաժառանգն ասել է, որ օբյեկտների երկու երրորդը կվերականգնվի, արտադրությունը կվերականգնվի 100 տոկոսով 10 օրում։ «Նա օգնություն է խնդրել հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման հարցում՝ ապագա գրոհները կանխելու համար»,- ասվում է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ