News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը հայտարարել է էլեկտրոնային սիգարետների վաճառքն արգելելու մասին։ «Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն ազդեցությունը, որ էլեկտրոնային սիգարետները թողնում են այսօրվա երիտասարդության վրա»,- լրագրողներին Նյու Դելիում ասել է ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարմանը, տեղեկացնում է AFP-ն։

Արգելքը տարածվում է էլեկտրոնային սիգարետների արտադրության, պատրաստման, ներմուծման, արտահանման, փոխադրման, վաճառքի, տարածման, պահման, ինչպես նաեւ գովազդի վրա։

Կառավարությունը հայտարարել է, որ «կնպաստի ծխախոտի դեմ պայքարի ջանքերին եւ դրա օգտագործման կրճատմանը»։

Նախօրեին Նյու Յորքն էր դարձել ԱՄՆ երկրորդ նահանգը, որն արգելել է բուրումնավետ էլեկտրոնային ծխախոտը վեյփինգի հետ կապված մահվան մի շարք դեպքերից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ