News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության մեջ արտագրության մասին ինֆորմացիան դրսից էր եկել, ԲՈԿ-ը չէր նախաձեռնել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։

Նրա խոսքով՝ Ազարյանի ատենախոսությունում արտագրության փաստի ստուգումը նախաձեռնողը հիմա պատգամավոր է։

«Ես լրիվ բնական եմ համարում, որ երբ մարդը հանրային պրոցեսի մեջ է գտնվում, նրա անցյալն ուսումնասիրվում է: Ես էլ, որ դարձա ԲՈԿ նախագահ, իմ անցյալն ուսումնասիրեցին, 1000 ու մի «սկանդալային» պարզաբանումներ արեցին, բայց արդյունքում ճիշտը հաղթում է»,- ասաց նա։

Գոգյանը նշեց՝ Ալեքսանդր Ազարյանի դեպքում դատական նիստից հետո եկել են, թե իր ատենախոսությունը ուրիշ ասպիրանտի հետ բռնում է, ատենախոսությունը տվեք, նայենք, տվեցինք, ցանկացած մարդու ատենախոսություն ցանկացած մարդու ատենախոսությունը նայել, թվայնացված է։

Նա շեշտեց, որ գիտի շատերին, այդ թվում նախկին Հանրապետականների, որոնց ատենախոսությունը արտագրված է, սակայն չի պատրաստվում անուններ հրապարակել. «Դա կոմպրոմատի թեմա է, բայց նաեւ դա մաքրման միակ ճանապարհն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ