News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

1930-ականների գանգստեր Ջոն Դիլինջերի ընտանիքի անդամները նրա մնացորդներն Ինդիանապոլիսի գերեզմանատնից հանելու եւ էքսգումացիայի ենթարկելու մասին նոր հայտարարություն են տվել, հաղորդում է AP-ը:

Առաջին անգամ նրա ընտանիքի անդամները էքսգումացիայի վերաբերյալ հայտ էին ներկայացրել հուլիսին «Պատմական ալիք» փաստագրական ֆիլմի շրջանակում: Վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն էր, սակայն էքսգումացիա չի կայացել:

Ընտանիքի անդամներն ասել են, որ իրենք ապացույցներ ունեն այն մասին, որ Դիլինջերի մարմինը չի թույլատրվում հուղարկավորել Crown Hill-ում: Փաստագրական ֆիլմը մտադիր էր ի չիք դարձնել այն խոսակցությունները, թե այնտեղ հուղարկավորվել էր Դիլինջերի նմանակը:

Կենսագիր Բիլ Հելմերը Sun-Times-ին ասել է, որ ոչնչից մեծ աղմուկ է բարձրացել:

Պաշտոնյաները դեմ են էքսգումացիային, նրանք պնդում են, որ դա կքայքայի գերեզմանը: Դիլինջերի հարազատներից մեկը դատի է տվել գերեզմանատանը՝ փորձելով դատական վճռի հասնել եւ հասանելիություն ստանալ գերեզմանին: Լեգենդար հանցագործի եղբորորդին վստահություն է հայտնել, որ ԴՆԹ թեստերը կհաստատեն, որ այդտեղ հուղարկավորվել է Դիլինջերի նմանակը, եւ որ ինքը վերջ կդնի դավադրության տեսությանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ