News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ուզում է կոալիցիա ստեղծել եվրոպական եւ արաբական գործընկերների հետ՝ Սաուդյան Արաբիայի վրա հարձակումից հետո Իրանին զսպելու համար։ Պետքարտուղար Մայք Պոմպեոն այդ հարձակումն անվանել է «պատերազմի ակտ», հայտնում է Reuters-ը։

«Այդ հարձակումը այնպիսի մասշտաբի է, ինչպիսին մենք նախկինում ուղղակի չենք տեսել»,- թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպման համար Ջիդդա մեկնելու ճանապարհին լրագրողներին ասել է Պոմպեոն։ «Սաուդցիների վրա հարձակվել են։ Դա տեղի է ունեցել նրանց հողում։ Դա նրանց դեմ պատերազմի ուղիղ ակտ է եղել»,- նշել է նա։

Նրա խոսքերով, հարձակումների հետեւում կանգնած չեն եմենցի զինյալ խուսիտները։ Նա նշել է, որ անօդաչուների թռիչքի սխեման խոսում է այն մասին, որ գրոհը չի եղել հարավից, որտեղ գտնվում է Եմենը, իսկ ամերիկյան հետախուզությունը «բարձր աստիճանի համոզվածությամբ» համարում է, որ օգտագործված զենքը չկա խուսիտների զինանոցում։ «Մենք նաեւ գիտենք, որ խուսիտները իրենց երկրի սահմաններից դուրս նման համակարգեր չեն տեղակայել»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ