News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին՝ ներկայացնելով իրավական հիմքեր այն մասին, որ սկսում ենք գործընթաց ՍԴ դատավորների մեկի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա ընդգծեց, որ իրավական հիմքերը կցվել են այդ փաստաթղթին. «Այդ հիմքերին կցվել է նաեւ «Իմ քայլը» խմբակցության որոշումը եւ այն ուղղվել է ԱԺ նախագահի գրասենյակ: ԱԺ նախագահն արդեն այն մակագրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողով, որն էլ կքննարկի փաթեթը: Իրավական հիմքերն արդեն հրապարակվել են եւ տեղադրված են ԱԺ կայքում»:

Մակունցը նշեց, որ ԱԺ մյուս 2 խմբակցությունները կծանոթանան նախագծին եւ կձեւավորեն դիրքորոշում:

Դիտարկմանը, թե որտեղի՞ց այդ վստահությունը, որ ՍԴ-ն արդար, անաչառ մոտեցում կցուցաբերի այն դեպքում, երբ խոսքը ՍԴ նախագահի մասին է, Մակունցը պատասխանեց. «Իհարկե, ՍԴ-ն պետք է ի վերջո որոշում կայացնի, իսկ ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է: Մեր կարծիքով, այն իրավական հիմքերը, որոնք ներկայացրել են մեր իրավաբանները, չափազանց ծանրակշիռ են: Մենք վստահ ենք, որ ՍԴ-ն առաջնորդվելու է բացառապես իրավական հիմքերը դիտարկելով: Իրավական հիմքեր մենք այս պահին ունենք միայն տվյալ դատավորի հետ կապված, դրա համար նպատակահարմարությունը, որ ներկայացվեց հիմա, այն էր, որ իրավական հիմքերը ամբողջացվել են հիմա: Մնացածը ՍԴ-ն է որոշում, թե արդյոք այդ հիմքերը նաեւ իրենց դիտարկմամբ ծանրակշիռ են, թե ոչ: Ընթացք տվող-չտվողը իրենք են»:

«Իմ քայլի» ղեկավարը հավելեց, որ այս պահին ընդհանրապես չեն մտնում ՍԴ անդամ-դատավոր բանավեճի մեջ:

Ինչ վերաբերում է մյուս երկու խմբակցությունների դիրքորոշմանը, Մակունցն ասաց. «Ես նախապես խոսել եմ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Ես խնդրել եմ, որ իրենց դիրքորոշումը նախապես հայտնեն կամ քննարկում ունենանք այդ առումով: Բայց հարցը քննարկվելու է նաեւ պետաիրավական հանձնաժողովում»:

Հարցին, թե իշխող ուժը քննարկե՞լ է հարցը, թե ով է փոխարինելու Հրայր Թովմասյանին, եթե հնարավոր լինի դադարեցնել նրա լիազորությունները, մակունցը նկատեց. «ՍԴ նախագահի հետ կապված օրենսդիրը չունի որոշելու լիազորություն:

Որպեսզի նախագիծը դառնա ՍԴ քննարկման առարկա, անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 3/5-ը: Այո, «Իմ քայլը» ունի դա, բայց մեզ համար չափազանց կարեւոր է, որ մենք իմանանք մյուս խմբակցությունների դիրքորոշումը իրավական հիմնավորումների հետ կապված: Իհարկե, շատ ցանկալի կլինի, որ ՍԴ-ի հանդեպ վստահությունը վերականգնելու համար ջանք գործադրեն նաեւ մյուս խմբակցությունները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ