News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեր արդեն նախկին գործընկերները պաշտըոնից հեռանալուց հետո են որոշակի մեկնաբանություններ տվել եւ այդ մեկնաբանությունները տալու պահին պետական պաշտոնյա չեն եղել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախգահ Դավիթ Անանյանը:

«Հետեւաբար, ճիշտ կլինի, որ իրենց ասածների վերաբերյալ մեկնաբանություն տան հենց իրենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իր պաշտոնանկության մասին մամուլի հրապարակումներին, Անանյանն ասաց. «Ճիշտն ասած՝ չեմ հետեւել մամուլին, եթե այդպիսի բան կա, համենայնդեպս, այսօր առավոտյան վարչապետի հետ աշխատանքային քննարկում ենք ունեցել, քննարկել ենք մեր առօրյա հոգսերը, սովորական գործերը՝ կապված Գյումրիի ավտոմաքսատան հետ, հարկահավաքման պրոցեսների հետ, առաջիկա անելիքների հետ»:

Հարցին, թե այսինքն վարչապետի կողմից դժգոհություններ չկա՞ն, ՊԵԿ նախագահն ասաց. «Եթե ասեմ դժգոհություններ չկան, ճիշտ ասած չեմ լինի, որովհետեւ ես ինքս որպես ղեկավար միշտ դժգոհում եմ այս կամ այն աշխատանքների թերակատարման համար: Բայց առողջ դժգոհությունը, ինչ-որ տեղ նաեւ մոտիվացիոն դժգոհությունը պետական կառավարման համար շատ կրեւոր ատրիբուտ է: Ձեր հարցերի ենթատեքստով, որը ես կռահում եմ, դժգոհություն չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ