News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հասարակության ինչ–որ մի զանգված այնպիսի պահանջներ է դնում, որոնք ոչ ժողովրդավարական, ոչ իրավական երկրին հարիր չեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք դատաիրավական բարեփոխումները թելադրված չե՞ն հանրության պահանջով, ինչպես իշխանությունները պնդում են։

«Հիմա պետք է քննարկենք, որ եթե նույնիսկ ժողովուրդը պահանջում է ապօրինի ինչ–որ բան կատարել, օրինակ՝ ինչ–որ մարդու կախաղան հանել, իրավական պետությունը արդյոք իրավունք ունի՞ այդ պահանջը կատարել, բնականաբար՝ ոչ»,– նշեց նա։

Փաստաբանը շեշտում է՝ բնականաբար, հասարակությունը ցանկանում է, որ դատական համակարգը փոփոխության ենթարկվի. «Մենք էլ ենք երկար ժամանակ բարձրաձայնել, որ շատ դատավորներ արդարադատություն չեն իրականացնում։ Բայց այս պարագայում խնդիրն այն  է, թե ով ինչ նպատակով է ցանկանում, որ դատական իշխանությունում փոփոխություն լինի։

Հստակ երեւում է, որ թիրախ են դարձել այն դատավորները, որոնք փորձել են անկախ լինել եւ իշխանության կամքը չեն կատարել։ Արդյոք սա հասարակության ցանկությո՞ւնն է»։

Նա հավելեց՝ եթե մենք ցանկանում ենք իրավական պետություն կառուցել, ապա անկախ նրանից՝ հասարակությունն ինչ է ուզում, այս կործանարար ուղիով շարժվելու իրավունք չունենք.  «Բայց մենք շարժվում ենք այդ ուղղությամբ եւ հայտնվելով ճահիճում՝ գործողություններ ենք կատարում, որով ավելի ենք խորանում այդ ճահիճում»։

Տպել
Ամենաշատ