News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը որոնում է դեռահասներին, որոնք սպանել են 16-ամյա Կխասին Մորիսին՝ Օուշենսայդից (Նյու Յորք), երբ նա դպրոցից տուն էր վերադառնում։

USA.one-ը հայտնում է, որ ենթադրաբար նրանց միջեւ աղջկա պատճառով վեճ է բռնկվել։ Իշխանությունների խոսքերով, միջադեպը տեսել է մոտ 80 մարդ, սակայն միջամտելու փոխարեն՝ ականատեսները տեսանյութ են նկարահանել։ Սպաները դեպքի վայր են եկել այն բանից հետո, երբ 10 երիտասարդների միջեւ ծեծկռտուքի մասին հաղորդագրություն են ստացել։ Ականատեսների կողմից նկարահանված հոլովակներից մեկու 6-7 դեռահասներ Մորիսին գցում են գետնին։ Երբ նա բարձրանում է, երեւում է, որ արնահոսում է։ «Բոլորն ուղղակի նկարահանում էին, թե ինչպես է նա մահանում՝ փոխանակ օգնության հասնելու։ Չգիտեմ, թե այդ մասին ինչ մտածեմ․․․ Այդպես չի կարելի»,- մամուլի ասուլիսում ասել է խուզարկու-լեյտենանտ Սթիվեն Ֆիթցպատրիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ