News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ էին սկսվել: Պատճառը կառավարության նախաձեռնած օրինագիծն էր, որը միտված է քրեական ենթամշակույթը քրեականացնելուն, եւ կալանավորները որոշել էին բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների»:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հատկանիշներով, որին, նախնական տվյալներով, մասնակցություն են ունեցել շուրջ 115 կալանավորված անձինք ու դատապարտյալներ:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գրանցված միջադեպի հանդարտեցման գործընթացից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, կալանավայրում տարածված խոսակցությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը որոշել է դիմել ոչ միայն հատուկ ծառայություններին, այլեւ «օրենքով գողերին», որոնց ներգրավվածության շնորհիվ էլ ՔԿՀ-ներում իրավիճակը հանդարտեցվել է, սակայն ՔԿ լրատվականից հերքեցին լուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել