News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի հրամանագրերով ՀՀ գլխավոր դատախազի երկու տեղակալների շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հրամանագրերում ու ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդ-վա¬ծի 2-րդ մասի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Մանուկի Մելքոնյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Պետիկի Հարությունյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»:

Տպել
Ամենաշատ