News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Բանկերի միության «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» ծրագրի շրջանակում IDBank-ը Անգլիական այգում անցկացրել է «Վճարային քարտեր, դրանց կիրառելիությունը» թեմայով ինտերակտիվ դասախոսություն։

Բանկի թվային ուղիներով վաճառքների բաժնի ղեկավար Հրաչյա Պապիկյանն ու մարքեթինգի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը ուսանողներին են ներկայացրել վճարային քարտերի տեսակները, դրանց կիրառման նպատակահարմարությունն այս կամ այն դեպքում, տվյալ շուկայի զարգացման միտումներն աշխարհում և Հայաստանում։

Բանախոսները պատասխանել են նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Այնուհետև խաղարկություն է անցկացվել․ հաղթողը ստացել է IDBank-ի հատուկ մրցանակ,  դասախոսության բոլոր մասնակիցներն էլ՝ հուշանվերներ։

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Բանկը մեծ կարևորություն է տալիս կրթությանը, որը IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկն է․ «Ֆինանսներն, առհասարակ, այն ոլորտն է, որից պետք է գլուխ հանել․սկսած անձնական բյուջեի պլանավորումիցմինչև բանկային գործարքներ՝ ժամանակակից աշխարհում մեզնից յուրաքանչյուրն ուզի, թե ոչ կյանքի որոշակի փուլում առնչվում է այս ոլորտին։ Կարող է թվալ, թե դա յուրաքանչյուր անձի գործն է՝ կհասկանա՞, թե ինչ գործարք է անում, թե ոչ, կկարողանա՞ ճիշտ պլանավորել վարկ վերցնելու կամ ավանդ ներդնելու գործարքը, բայց՝ ոչ։ IDBank-ը շահագրգռված է ունենալ գրագետ հաճախորդ, ով տալիս է ճիշտ, իրեն օգտակար հարցադրումներ և ստանում սպառիչ պատասխաններ։

Այս համատեքստում IDBank-ը՝ իր մասնագետներով, ռեսուրսներով պատրաստ է ամեն կերպ աջակցել բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանն ու հավելել, որ նման նախաձեռնությունները  շարունակական են լինելու։

Հիշեցնենք՝ IDBank-ը 5 ուսանողի շնորհել է 1-ական մլն դրամ կրթաթոշակ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար, արդեն 2-րդ փուլով անցկացնում է «Կառուցի՛րկարիերադIDBank-ի հետ» ծրագիրը, որով ավարտական կուրսի ուսանողները հնարավորություն են ստանում Բանկում երկամսյա դասընթացն անցնելուց հետո դառնալ Բանկի աշխատակից։ Բանկը նաև միացել է WorldVision Armenia բարեգործական կազմակերպության «Դպրոցի ճամփան» նախաձեռնությանը, որի նպատակն է անապահով ընտանիքների երեխաներին ապահովել դպրոցական հագուստով և առաջին անհրաժեշտության դպրոցական պարագաներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ