News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության եւ ժողովրդի, ինչպես նաեւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եւ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ եւ ի դեմս Ձեզ՝ բարեկամ հայ ժողովրդին։

Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ եւ կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում։ Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին եւ թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։

Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն եւ երջանկություն։

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ ամենայն բարիք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ