News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը անպայման կպատասխանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումին, թե ովքեր են «դատարանի պատերի տակ վնգստացող դատավորները»: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահը:

«Դիմումը չենք ստացել, բայց եթե ստանանք, անպայման կպատասխանենք: Կախված հարցադրումից կորոշեմ` ինչպես պատասխանել»,- նշեց նա:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ տեղի ունեցած դատական նիստին քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությունը, երբ պաշտպանը իր հայտարարությունում նման հարց էր ուղղել դատավորին:

«Մենք պատրաստվում ենք միջնորդել, որ դուք ինքնաբացարկ հայտնեք, ի թիվս այլ հանգամանքների, որոնք կապված են լինելու մեր միջնորդության հետ, մենք ուզում ենք իմանալ՝ դուք անձամբ  դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ք, թե՞ չկաք»,- ասել էր նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ