News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Բոլորս կենտրոնացած ենք Թրամփ-Փաշինյան հանդիպման վրա, որը այսպես թե այնպես, տեղի է ունենալու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ կոչ արեց համբերատար լինել:

«Մենք ԱՄՆ-ի հետ ունենք շատ ծավալուն երկխոսություն, շատ ծավալուն օրակարգ: Եթե դատեք, թե ինչ մակարդակով ենք մենք հանդիպում եւ ինչ հաճախականությամբ, եթե դատեք, թե ինչ հարթակ ստեղծեցինք երկխոսության, եւ ինչ մակարդակով է դա արվում: Վերջերս ունեցանք եւս մեկ այց պաշտպանության գծով: Ես Նյու Յորքում եւս մեկ հանդիպում եմ ունենալու բարձրաստիճան մակարդակով: Այս ամենը մեզ համար շատ էական է, որովհետեւ ԱՄՆ-ը մեզ համար շատ կարեւոր գործընկեր է:

Մենք ունենք օրակարգի բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին, նրա անվտանգությանը, եր երկկողմ հարաբերություններին, ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը Հայաստանին: Ես այստեղ վստահությամբ եմ ասում, որ աջակցությունը, որ ստանում ենք ԱՄՆ-ից եւ քաղաքական առումով, եւ ֆինանսական առումով, շատ կարեւոր է»,-ասաց Մնացականյանը:

Նա նկատեց, որ ԱՄՆ-ը մի երկիր է, որ գլոբալ դերակատարություն ունի, աշխարհի կենտրոններից մեկն է, որի հետ մենք երկխոսություն ունենք եւ դա մեզ համար շատ գոհացուցիչ է:

«Այո, մենք մեր գործընկերների հետ ունենք տարբեր հարցր, ինչը բնական է, ամենակարեւոր, թե որքան կարող ենք եւ ունակ ենք որոշում ընդունողների մակարդակով կարողանալ գտնել այն լուծումները եւ առաջ տանել այն կարեւորը, որ մեզ է վերաբերում:  Մենք բավարարված ենք ԱՄՆ-ի հետ երկխոսությամբ: Մենք դեֆիցիտ չունենք հասցնելու քննարկելու բոլոր առաջնային հարցերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ