News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրազեկիչի գանգատը, որը հետախուզական միության եւ Կոնգրեսի միջեւ լարված բանավեճի է հանգեցրել, կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ոմն արտասահմանցի առաջնորդի միջեւ շփմանը, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ 2 նախկին պաշտոնատարների, որոնք իրավիճակին ծանոթ են:

Հիշատակված արտասահմանցի առաջնորդի հետ Թրամփի փոխգործակցությունը ներառել է ինչ-որ «խոստում», որը գնահատվել է տագնապահարույց եւ ԱՄՆ հետախուզական միության ներկայացուցչին դրդել պաշտոնական հայց ներկայացնել հետախուզական միության գլխավոր տեսուչին, հայտնել են աղբյուրները, որոնք ցանկացել են իրենց անունները չհրապարակել, քանի որ իրավասու չեն այս հարցը հրապարակայնորեն քննարկելու:

Առայժմ հայտի չէ, թե կոնկրետ որ երկրի առաջնորդի հետ է զրուցել Թրամփը եւ նրան ինչ է խոստացել, սակայն նախկինում այս հարցին նրա ուղղակի մասնակցությունը չէր բարձրաձայնվում:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ խոսքը հեռախոսային զրույցի մասին է:

Պարբերականը նշում է, որ տեղի ունեցածը նոր հարցեր է առաջացնում, որոնք առնչվում են զգայուն տեղեկությամբ հարուցված Թրամփի հանձնարարությանը, եւ կարող է հանգեցնել ԱՄՆ հետախոզական գործակալությունների հետ նրա հարաբերությունների հետագա լարվածությանը:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը արդարադատության նախարարությանը մեղադրել էր Կոնգրեսին իրազեկիչի գանգատի փոխանցմանը խոչընդոտելու մեջ, որը ենթադրաբար առնչվում էր արտասահմանցի առաջնորդներից մեկի հետ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցին:

The Washington Post պարբերականը, որը առաջինն է հայտնել գանգատի մասին, նշում է, որ խոսքը Ուկրաինայի մասին է՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին: Ըստ պարբերականի՝ գանգատը ներկայացնելուց մի քանի շաբաթ առաջ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Իրավիճակին ծանոթ աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ գանգատում նշվում է Թրամփի «բազմաթիվ գործողությունների» մասին, ոչ թե միայն արտասահմանցի առաջնորդի հետ հեռախոսազրույցի: Աղբյուրը խոսել է անանուն մնալու պայմանով՝ կապված հարցի զգայուն բնույթի հետ:

Reuters-ը չի կարողացել անկախ աղբյուրներից հաստատել իրազեկիչի գանգատի մանրամասները:

Վեճը ծագել է այն բանից հետո, երբ հետախուզական միության գլխավոր տեսուչ Մայքլ Աթքինսոնը սեպտեմբերի 9-ի նամակով կոմիտեին հայտնել է, որ ստացել է օգոստոսի 9-ով թվագրված իրազեկիչի գանգատ, որը համարել է շտապ եւ համոզիչ. դա բավարարում է օրենսդրական նորմերին եւ պահանջում է տեղեկությունը փոխանցել Կոնգրեսին:

Սակայն ըստ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հետախուզության հարցերով կոմիտեներին ուղարկված սեպտեմբերի 13-ի նամակի՝ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայերը արդարադատության նախարարության հետ խորհրդակցելուց հետո հանգել է այն եզրակացության, որ գանգատը չի համապատասխանում «անհետաձգելի հարցի» մասին պահանջին:

Շիֆը Թրամփի վարչակազմին մեղադրել է Կոնգրեսում քննությունն արգելափակելու մեջ եւ ասել, որ արդարադատության նախարարությունը սխալ է մեկնաբանել օրենքը՝ Մագուայերին թույլ չտալով հայտնել գանգատի մասին:

Թրամփը The Washington Post-ի տեղեկությունը «ֆեյք լուր» է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ