News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին զգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության դեպքում Իրանը ռազմական գործողությունները ագրեսոր երկրների տարածքներ կտեղափոխի այնպես, որ «նրանց հողը ոչ մի տեղ անվտանգ չի լինի», հայտնում է Tasnim-ը: 

ԻՀՊԿ կողմից խփված հակառակորդների դրոնների ցուցահանդեսի բացման ժամանակ Սալամին զգուշացրել է, որ ցանկացածը, ով կփորձի խախտել Իրանի սահմանները, ջախջախիչ հարված կստանա:

«Թշնամիներից բխող սպառնալիքները մեզ սովորեցրել են, թե ինչպես ընդլայնենք գործողությունների հեռավորությունը եւ մեծացնենք զենքի ջախջախիչ ուժը»,- ասել է գեներալը՝ ընդգծելով երկրի նվաճումները պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի նավթային ձեռնարկությունների վրա դրոնների հարձակումներին առնչվող ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի մեղադրանքները՝ ԻՀՊԿ հրամանատարը շեշտել է, որ Իրանը խիզախություն ունի հայտարարելու իր ձեռնարկած ցանկացած գործողության համար սեփական պատասխանատվության մասին:

«Մենք երբեք թույլ չենք տա, որ պատերազմը վարվի մեր տարածքում: Ներխուժմամբ գործը չի սահմանափակվի: Մենք հետապնդում կհայտարարենք եւ մեր ջանքերը չենք դադարեցնի մինչեւ հակառակորդի ոչնչացումը»,- շեշտել է Սալամին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել