News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սահմանադրական դատարանի հանդեպ այս իշխանությունների անհանդուրժողականությունը բացառապես Հայաստանում ավտորիտար համակարգ հաստատելու եւ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջնականացնելու ցանկության հետեւանք է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու՝ «Իմ քայլի» նախաձեռնությանը։

«Ակնհայտ էր, որ ամռանը նախաձեռնված հարձակումը Սահմանադրական դատարանի վրա եւ առհասարակ դատական համակարգի վրա, տապալվեց։ Այդ ընթացքում խրամատային պայքար էր գնում, եւ այս անգամ գործող իշխանությունները օգտագործում են Ազգային ժողովին՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Շատ ցավալի է, որ Ազգային ժողովը, որպես ինստիտուտ, թեպետ ի սկզբանե ձեւավորված էր շատ կասկածելի որակով, այնուհանդերձ, շարունակում է ծառայել բացառապես որպես դեկորացիա գործադիր իշխանության, իսկ մասնավորապես, բացառապես Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ փաստացի գործադիր ու օրենսդիր մարմինները միասին փորձում են ճնշել Հայաստանում ժողովրդավարության իրական վերջին բաստիոնին, դա Սահմանադրական դատարանն է։

Նորից կրկնեմ՝ այս իշխանությունների անշնորհք, ապիկար քաղաքականության հետեւանքով մենք, ցավում եմ, բայց ունենալու ենք իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանին սաստելու են Վենետիկի հանձնաժողովից եւ միջազգային այլ կազմակերպություններից։ Ցավում եմ, որ իմ երկրի հեղինակության հետ հենց երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը այսպիսի վտանգավոր խաղեր է տալիս։ Իսկ Հրայր Թովմասյանի եւ իր ընկերների տոկունության ու արդարության վրա չեմ կասկածում»,– ասաց Աշոտյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ