News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Լոս Անջելեսում մահացել է միլիարդատեր, «Հիլթոն» հյուրանոցների սեփականատեր Բերոն Հիլթոնը, հայտնում է CNN-ը։

Նշվում է, որ Հիլթոնը բնական մահով մահացել է իր տանը, 91 տարեկան հասակում։

Հանգուցյալի որդին, «Հիլթոն» հիմնադրամի նախագահ Սթիվենը հայտնել է, որ ընտանիքը սգում է հռչակավոր մարդու համար։

Իր վիշտն է հայտնել նաեւ հանգուցյալի թոռնուհին՝ հանրահայտ Փերիս Հիլթոնը՝ հայտարարելով, որ պապն իր համար միշտ օրինակ է ծառայել։

2007թ․ հեռուստաալիքը հայտնել էր, որ Բերոն Հիլթոնը «Հիլթոն» հյուրանոցների ցանցի վաճառքից ստացված եկամուտը՝ 1,2 մլրդ դոլար, կփոխանցի ոչ թե իր սերունդներին, այլ իր բարեգործական հիմնադրամին։

Բերոն Հիլթոնը ծնվել է 1927թ․ հոկտեմբերի 23-ին՝ Դալասում։ 1937թ․ նա իր հոր հետ տեղափոխվել է Լոս Անջելես եւ դեռեւս դեռահաս տարիքում սկսել է աշխատել՝ կայանելով հյուրանոցի հաճախորդների ավտոմեքենաները։

Հիլթոնը ծառայել է ԱՄՆ ՌԾՈՒ-ում, ավելի ուշ սկսել է զբաղվել սիրողական լուսանկարչությամբ, ստացել է օդաչուի լիցենզիա։ Թռիչքների հանդեպ կիրքը նա պահպանել է մինչեւ իր կյանքի վերջը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ