News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սովորություն չունեմ տոնական օրերին սրբավայրեր այցելելիս խոսել տրենաժորների մասին։ Այսպես արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ լրագրողի հարցին թե, ինքը լավ մարզավիճակում է, արդյոք պարապո՞ւմ է։

«Անկեղծ ասած՝ ես էլ եմ պարապում, բայց սովորություն չունեմ տոնական օրերին սրբավայրեր այցելելիս եթերում խոսել տրենաժորների մասին։ Ավելին ասեմ՝ կարծում եմ՝ շատ ավելի կարեւոր է ունենալ առողջ ոգի, քան առողջ մարմին այս դեպքում»,– ասաց Աշոտյանը՝ ակնարկելով Փաշինյանին։

Հիշեցնենք, որ այսօր՝ Անկախության 28–րդ տարեդարձին Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել էին դիետաներից և մարզվելուց։

Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին պատմել էր, որ հեղափոխությունից առաջ ինքը «տրենաժոր» է գնացել, բայց հիմա այն ժամանակվանից 4 կիլո ավելացել է քաշը:

Տպել
Ամենաշատ