News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թունիսում ժողովրդական ապստամբության արդյունքում տապալված նախկին նախագահ Զին Ալ Աբիդին Բեն Ալին, որը երկիրը ղեկավարել է 20 տարի, հուղարկավորվել է Սաուդյան Արաբիայում, որտեղ ապրում էր վերջին ութ տարիներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Լրատվամիջոցի տվյալներով, նրան հուղարկավորել են Մեդինայի գերեզմանատանը։

Բեն Ալին, որը 83 տարեկան էր, անցյալ հինգշաբթի մահացել է Ջիդայի հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում։ Վերջին տարիներին նախկին նախագահը քաղցկեղով հիվանդ էր։ Արաբական մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, նրա ընտանիքը ուզում էր Բեն Ալիին Թունիսում հուղարկավորել, սակայն իբր մերժում է ստացել երկրի այժմյան իշխանություններից։ Sky News Arabia-ն էլ հայտնել է, թե Թունիսի կառավարությունը պատրաստ էր դրական լուծում տալ հարցին, եթե ընտանիքը դիմեր։

1987-ից Թունիսը ղեկավարող Բեն Ալին իշխանությունից հեեռացվեց 2011թ․ հունվարին՝ «հասմիկների հեղափոխության» արդյունքում, որից հետո ընտանիքի հետ միասին Սաուդյան Արաբիա փախավ։ Հայրենիքում նա դատապարտվել էր չորս ցմահ ազատազրկման եւ 100 մլն դոլար տուգանքի՝ ցուցարարներին սպանելու, իշխանությունը չարաշահելու եւ պետական միջոցները վատնելու մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ