News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԻՆ-ը հայտարարել է փոթորկի նախազգուշացում Պրիմորսկի շրջանի ափերի մոտ «Տապա» թայֆունի մոտենալու կապակցությամբ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով այդ շրջանում վարչության մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ փոթորկի նախազգուշացումն ակտուալ կլինի սեպտեմբերի 23-ից (երկուշաբթի):

Փրկարարները կանխատեսում են, որ թայֆունը կառաջացնի 3 եւ անգամ 4-մետրանոց ալիքներ: Հավանական է նաեւ քամու ուժգնացում մինչեւ 28 մ/վ:

«Տապա»-ի հետ ակնկալվում են նաեւ հորդառատ անձրեւներ, որոնք կարող են հեղեղել ցածրադիր տարածքներն ու ճանապարհները:

«Արձագանքման բարձր պատրաստականություն ունեն էներգետիկական վերականգնողական խմբերը եւ կոմունալ ծառայությունները, ինչպես նաեւ ճանապարհային ծառայությունները», ամփոփել են ԱԻՆ-ում:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ «Տապա» թայֆունի պատճառով Ճապոնիայից չեղարկվել է ավելի քան 200 չվերթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ