News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Բարենցի ծովի հյուսիսում՝ Ֆրանս-Իոսիվի Հող արշիպելագում, Հյուսիսային նավատորմի արկտիկական խմբի նավերի հրաձգության տեսանյութը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Կադրերում կարելի է տեսնել զենիթային հրթիռների արձակման պահը, ինչպես նաեւ ռազմածովային հրետանու հրաձգությունը:

Զորավարժություններում մասնակցել է «Փոխադմիրալ Կուլակով» մեծ հակասուզանավային նավի անձնակազմը, ինչպես նաեւ «Ալեքսանդր Օտրակովսկի» եւ «Կոնդոպոգա» մեծ դեսանտային նավերի անձնակազմերը: Նավաստիները փորձարկում էին տարբեր բարձրություններից եւ ուղղություններից պայմանական հակառակորդի օդային հարձակումներին հակազդումը «Կինժալ» զենիթահրթիռային համալիրների, АК-100, АК-725 հրետանային սարքավորումների եւ АК-630 զենիթային համալիրների միջոցով:

Ինչպես նշել են ՊՆ-ում, զորավարժություններն անցել են փոթորկային պայմաններում մինչեւ 4 բալ ծովի ալեկոծության մակարդակի եւ ուժգին մրրկային քամու պարագայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ