News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գտնվող միջնադարյան ջրաղացի քարերից մեկին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ին ահազանգում է մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը:

«Վայոց Ձորի Եղեգիս գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Հուշարձանների այս խմբին են պատկանում գետեզերքին գտնվող միջնադարյան երեք ջրաղացները: Ցավոք, դրանք խոնարհված են և ջրաղացի քարերից մեկն անհայտ պատճառներով հայտնվել է գետի հունից 50 սմ հեռավորության վրա: Մարդկային միջամտությամբ կամ գետի վարարման արդյունքում կարող էր այն հայտնվել գետի մեջ ու հավերժ կորսվել: Այս ճակատագրին է արժանացել խաչքարերից մեկը և այս տարվա գարնանը վարար Եղեգիսը քշել, տարել է: Այդ մասին տեղյակ եմ պահել համապատասխան մարմիններին, այդ թվում նաև Մշակույթի նախարարությանը, բայց լռություն է: Խնդրում եմ արձագանքել սրտացավ մարդկանց, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով տեղափոխել անվտանգ վայր՝ իր հարազատ ջրաղացի մեջ»,-ասաց նա:

Մարատ Զաքարյանը նաեւ հայտնեց, որ մարզում այլ պատմամշակութային հուշարձաններ կամ նրանց մասունքներ էլ են վտանգված. «Միջնադարյան տապանաքարը դրված է գյուղի մեջ, պատի վրա, իսկ խաչքարի բեկորն ու եկեղեցուց բերված կամարների կտորները գոմի ներքին հարդարանքի մաս են կազմում: Սեպտեմբերի 4-ին նկարներն ուղարկել եմ Մշակույթի նախարարություն և անձամբ խոսել եմ նախարարի օգնականի հետ, իսկ սեպտեմբերի 3-ին գրել եմ ու նկարներն ուղարկել եմ Կարեն Փահլեվանյանին, որը Հուշարձանների պաշտպանության հայաստանյան գրասենյալի փոխտնօրենն է: Նախարարի օգնականի հետ խոսում եմ համարյա ամեն օր, բայց սայլը տեղից չի շարժվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ