News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից ֆեյսբուքյան էջով ուղիղ եթերով ևս մեկ անգամ հիշեցրեց Լոս Անջելեսի հայերի հետ հանդիպման մասին։ 

«Լոս Անջելեսի եւ Ամերիկայի մեր սիրելի հայրենակիցներ, ուզում եմ եւս մեկ անգամ ուղիղ եթերով ձեզ տեղեկացնել, որ մենք արդեն գտնվում ենք Լոս Անջելեսում, որտեղ հիանալի եղանակ է եւ ինչքան հասկանում եմ` հիանալի մթնոլորտ է։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր 16:00-ին բոլորիդ սպասում ենք Լոս Անջելեսի Grand Park-ում, որտեղ մեր սպաված հանդիպումն ի վերջո տեղի կունենա: Ուզում եմ հիշեցնեմ, որ  մենք դեռ անցյալ տարվանից ենք այս հանդիպումը պլանավորում՝ հեղափոխությունից անմիջապես հետո, բայց հանգամանքների բերումով չստացվեց, բայց  ինչպես ասում են` ուշ լինի, նուշ լինի: Սպասում եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, Աննան էլ ա ինձ հետ, ինքը հիմա հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ, որովհետեւ սելֆի սթիք չունենք, լավ եղեք, այնտեղ կհանդիպենք»,-ասաց նա: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել