News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայապահպանությունը շատ կարեւոր գործունեություն է, որը մեզ բերել հասցրել է այսօրվան, երբ արդենխոսում ենք ռազմավարական հեռանկարային խնդիրների մասին: Այս մասին ԱՄՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ես կարծում եմ, որ մի փոքր նյուանս կա, որ պետք է ավելացնել: Երբ ասում ենք՝ պահպանություն, դա մի փոքր պահպանողական է հնչում: Ինձ թվում է, որ մենք արդեն զարգացման մասին պետք է մտածենք, ոչ միայն պահպանության մասին: Այդ թեզը նաեւ իմ ելույթում կար: Երբ ասում ենք հայրենադրձություն նկատի ենք առնում նաեւ այն մարդկանց, որոնք իրենց ինքությունից հեռացել են ինչ-ինչ պատճառներով: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ մեր այդ հայրենակիցները վերադառնան իրենց ինքնությանը»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվ դերակատարում է ունեցել եւ ունի: Այդ ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ՀՅԴ-ի հետ եւ միշտ չէ, որ մենք համաձայնություն ենք ունեցել, բայց դա մեր համազգային նպատակների համատեքստում ոչ մի բան չի փոխում: Այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք այնքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթե կան բազմաթիվ ռազմավարական բնույթի հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն ենք: Ուստի շատ ուրախ եմ այսօրվա հանդիպման համար»:

Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց, որ ՀՅԴ-ի հետ իր շփումները շարունակվեն եւ նոր իմաստ ստանան. «Իհարկե, չեմ թաքցրել, որ ՀՅԴ-ն իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է որոշակի վերագնահատումներն անի վերջին շրջանում ՀՀ-ում ծավալած իր գործունեության մասին: Ես նկատի ունեմ, որպես իշխող կոալիցիայի անդամ, եւ իմ համոզմունքն այն է, որ դա շատ կարեւոր կլինի հենց Հայաստանում ՀՅԴ-ի հետագա իմիջի եւ գործունեության համար: Ես իմ շրջապատում ասել եմ, որ շատ եմ ցավում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի դաշնակցությունը չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ: Ես կարծում եմ, որ դա մեր պետականությանը, մեր ընդհանուր նպատակներին շատ օգտակար կլիներ: Եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ, որ դա ողբերգություն չէ, կարեւորը ապագայի վերաբերյալ ձեւակերպել անելիքները: Ես պատրաստ եմ այդ խոսակցությունն ունենալ, ինչպես այլ քաղաքական ուժերի հետ, բայց ՀՅԴ-ի հետ առավել եւս»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ