News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանացի Գեւին Մանրոն կահույքային ֆերմեր է՝ Միջին Անգլիայում գտնվող իր ֆերմայում նա կահավորանքի պարագաներ է աճեցնում, հայտնում է Reuters-ը։

Այս տարի բերքը հարուստ է՝ 250 աթոռ, 100 լամպ եւ 50 սեղան։ Գաղափարը ծագել է երկու աղբյուրներից՝ ճապոնական «բոնսայ» արվեստից եւ սեփական փորձից։ Ծնված լինելով ծուռ ողնաշարով՝ Գեւինը մի քանի տարի անցկացրել է կորսետի մեջ, որը ոսկորներին ստիպել է վերադառնալ ճիշտ դիրքի՝ ուղիղ ինչպես ծառը։

Ֆերմերի խոսքերով, գաղափարն այն է, որպեսզի ծառն աճի հենց այն ձեւով, որը քեզ անհրաժեշտ է՝ մասերը հյուսելով մեկ ամբողջական իրի մեջ։

Մանրոն իր փորձերը սկսել է 2006թ․, իսկ 2012թ․ կնոջ՝ Էլիսի հետ միասին հիմնել է Full Grown ընկերությունը, եւ այդ օրվանից ամբողջ ժամանակն իր սիրած գործին է նվիրել։

Այս գործում նաեւ խնդիրներ կային՝ առաջին բերքերից մեկը տրորել էին կովերը, իսկ ինչ մնացել էր, ճագարներն էին վերջը տվել։ Նաեւ շատ աշխատանք անհրաժեշտ եղավ, որպեսզի գտնվի բույսերին ձեւ տալու արդյունավետ միջոցը, որը նաեւ աճին չի խանգարի։

Այսօր մանրո ամուսիններն իրենց արտադրանքը վաճառում են բավական լավ գնով։ Աթոռն արժի 10 000 ֆունտ սթեռլինգ, լուսամփոփները՝ մի քանի հարյուր, իսկ սեղանները՝ 2500-12500 ֆունտ։

Սակայն նույնիսկ նման գումար վճարելով՝ գնորդները ստիպված են 6-9 տարի սպասել, մինչեւ կահույքն աճի։ Հաճախորդներից մեկն իր պատվերը կստանա 2030 թվականին՝ հենց թոշակի անցնելիս։

Մանրո ամուսինները մտադիր են ընդլայնել իրենց արտադրությունը եւ նոր ձեւեր ստեղծել։ Էլիսը երազում է ամբողջական ճաշի հավաքածու աճեցնել՝ թեկուզ դա առնվազն տասնյակ տարիներ կպահանջի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ