News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Լույս» հիմնադրամը հայտարարում է, որ չի մասնակցելու սեպտեմբերի 24-ին նախատեսված հանդիպմանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հաշվի առնելով ՀՀ անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի նախագծի մշակման հարցում մասնագիտական, փորձագիտական շրջանակների հետ համագործակցելու մտադրության մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը, ինչպես նաև պետության համար կարևոր նշանակություն ունեցող այդ փաստաթղթի մշակման գործում իր մասնագիտական ներուժն օգտագործելու ցանկությունը՝ «Լույս» հիմնադրամը փաստաթղթի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն էր հայտնել և համապատասխան նամակով դիմել էր անվտանգության խորհրդի քարտուղարին։

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարը «Լույս» հիմնադրամին ուղղված պատասխան նամակով ողջունել էր փաստաթղթի մշակման աշխատանքներին փորձագիտական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը և «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին սեպտեմբերի 24-ին հրավիրել էր ԱԽ գրասենյակ՝ քննարկելու ռազմավարության մշակման հետ կապված հարցեր։

Ի հեճուկս դրան, սեպտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ՀՀ 3-րդ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված անպարկեշտ և ոչ կոռեկտ մեկնաբանություններով, ինչը ոչ միայն կասկածի տակ է դնում ԱԽ քարտուղարի կոմպետենտությունը, այլև անհնար է դարձնում տվյալ անձի ղեկավարած կառույցի հետ համագործակցությունը։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ «Լույս» հիմնադրամը հայտարարում է, որ չի մասնակցելու սեպտեմբերի 24-ին նախատեսված հանդիպմանը, միևնույն ժամանակ ցավով արձանագրում, որ պետության անվտանգության տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցող փաստաթղթերից մեկի մշակման աշխատանքների ղեկավարումը վստահված է պետության առջև ծառացած մարտահրավերներին չտիրապետող և բարձրաստիճան պաշտոնյային անհարիր վարքագիծ դրսևորող անձի:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ 23.09.2019»,– գրել Է Աշոտյանը։

Տպել