News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե մենք հենց հիմա չփոխենք մեր կենսակերպը, ապա վտանգի տակ կհայտվի հենց մեր կյանքը։ Ելույթ ունենալով կլիմային փոփոխության հարցերով ՄԱԿ գագաթաժողովում այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Բնությունը ցասման մեջ է։ Եվ մենք խորը մոլորության մեջ ենք, եթե կարծում ենք, թե նրան կարող ենք խաբել։ Որովհետեւ բնությունը մեզնից վրեժ կլուծի»,- նշել է նա։

Ընթացիկ ամառը դարձավ ամենաշոգը ուսումնասիրությունների ողջ պատմության ընթացքում։ Սառցաշերտերը հալվում են, բարձրանում է ծովի մակարդակը, օվկիանոսի թթվայնությունն ավելանում է, եւ այն կորցնում է ածխաթթու գազ կլանելու հատկությունը։ Երաշտները, հրդեհները, փոթորիկներն ու ջրհեղեղները գնալով ավելի ավերիչ են դառնում։ «Մի քանի օր առաջ ես Բահամներում էի, որտեղ «Դորիան» փոթորիկը երկու օր անողոք կերպով ավերում էր այն ամեն, ինչ հանդիպում էր իր ճանապարհին։ Այնտեղ իմ տեսած ավերածությունները ոչ թե ուղղակի ահավոր էին, այդ ամենն ավելի նման էր ապոկալիպսիսի։ Գիտե՞ք, այն ինչը որ մենք տեսնում ենք, դրանք ոչ թե ուղղակի ավերածություններ են, դրանք մեր ապագան են։ Մեր մոլորակն աղաղակում է՝ կա՛նգ առեք»,- ասել է Գուտերեշը։

«Մենք մեզ փոսն ենք գցել,- նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը,- Որպեսզի դրանից դուրս գանք, նախ պետք է դադարենք այն փորել։ Այո ամեն ինչ փող արժի, բայց մեզ վրա ամենաթանկը կնստի անգործությունը։ Եվ ամենամեծ գինը մենք ստիպված կլինենք վճարել արդյունահանվող վառելիքի մահացող արտադրության սուբսիդավորման վրա, նորանոր ածխահանքերի շինարարության վրա եւ այն բանի հերքման վրա, ինչը պարզից էլ պարզ է»։

Գագաթաժողովն սկսվելուց առաջ 66 երկիր իրենց վրա պարտավորություն են վերցրել 2050 թվականին հասնել ածխածնային չեզոքության։ Այս պարտավորությանը միացել են նաեւ 10 տարածարջաններ, 102 քաղաքներ, 93 ընկերություններ եւ 12 ներդրողներ։ Համաձայնագրի մասնակիցները մտադիր են CO2-ի արտանետումների կրճատմանն ու փոխհատուցմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի հասնեն, այսպես կոչված, ածխածնի զրոյական հետքի։

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում իր աշխատանքները սկսեց կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված գագաթաժողովը, որն անցկացնում է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Համաժողովի կայքը տեղեկացնում է, որ դրան մասնակցելու են համաշխարհային առաջնորդներ, կառավարությունների անդամներ, ֆինանսական շրջանակների, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Կլիմային վերաբերվող Փարիզյան համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականին։ Նրա հիմնական նպատակն այս հարյուրամյակում 2 աստիճանից ավել տաքացում թույլ չտալն է։ 2019-ի սեպտեմբերի դրությամբ համաձայնագրին միացել է 186 երկիր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ