News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների զարգացումը տեղի չի ունենա ի վնաս Իրանի հետ հարաբերությունների։ Այս մասին «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։

Պատասխանելով Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին հարցին՝ փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր շատ բան ունեն, օրինակ, ինչպես հարաբերություններ կառուցել սփյուռքի հետ կամ ինչպես զարգացնել պետությունը՝ օգտագործելով սփյուռքի հնարավորությունները։

Նրա խոսքերով, իսրայելական կողմը նույնպես Հայաստանում դեսպանություն բացելու սկզբունքային մտադրություն ունի, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչպես պետք է այդ մտադրությունն իրականացվի։ «Մենք չենք կենտրոնանում դրա վրա։ Մենք արել ենք առաջին քայլը»,- ասել է Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է երրորդ երկրների հետ հարաբերություններին, ապա Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի հարաբերությունները Իսրայելի հետ պայմանավորված չեն երրորդ երկրներով։ Երեւանում չեն մտածում, թե դրա հետ կապված ինչ է սպասում Իրանը։ «Առավել եւս, որ Իրանի հետ մեր բարեկամական հարաբերություններն անփոփոխ են»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել