News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա հարավկորեացի գործընկեր Մուն Չժե Ինը քննարկել են Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունների վերականգնման ծրագրերը, ինչպես նաեւ Հարավային Կորեայում ամերիկացի զինվորականների ծախսերը Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ բաշխելու հարցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Չնայած Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները փակուղի էին մտել փետրվարին Թրամփի եւ Կիմ Չեն Ընի երկրորդ անհաջող գագաթնաժողովից հետո, Փհենյանը հայտարարել է, որ պատրաստ է դրանք վերականգնել սեպտեմբերի վերջին: Այդուհանդերձ, օրը կամ տեղը չէին որոշվել:

«Միջուկային փորձարկումներ չեն անցկացվել,- Նյու Յորքում լրագրողներին ասել է Թրամփը: - Հարաբերություններն անչափ լավ էին…Մենք ցանկանում ենք տեսնել՝ կկարողանանա՞նք արդյոք ինչ-որ բան անել: Եթե կարողանանք՝ հրաշալի կլինի: Եթե չկարողանանք՝ նորմալ է. տեսնենք՝ ինչ կլինի հետո»:

Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, թե հույս ունի, որ Միացյալ Նահանգների ե Հյուսիսային Կորեայի միջեւ աշխատանքային մակարդակով բանակցությունները կանցկավեն առաջիկայում, որ պատրաստվեն երրորդ գագթնաժողովին: Թրամփը հայտարարել է, որ նախքան Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ երրորդ գագաթնաժողովի անցկացմանը համաձայնելը կցանկանար իմանալ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններիր արդյունքների մասին:

«Հիմա մարդիկ ցանկանում են, որ դա տեղի ունենա: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպիսին կլինի արդյունքը: Մենք կարող ենք շատ բան իմանալ մինչեւ գագաթնաժողովի կայանալը»,- ասել է Թրամփը:

Մինչեւ Մունին հանդիպելը Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է քննարկել Հյուսիսային Կորեայի կողմից վերջին շաբաթներին կատարված փոքր հեռահարության հրթիռների արձակումները:

«Մենք փոքր հեռահարության հրթիռների մասին համաձայնագիր չունեինք: Շատ մարդիկ եւ շատ երկրներ են փորձարկում փոքր հեռահարության հրթիռներ,- հավելել է Թրամփը: - Դրա մեջ ոչ մի տպավորիչ բան չկա»:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմական ծախսերի բաշխման մասին համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի Սեուլում: Հարավային Կորեան 1991 թվականի պակտից հետո ստանձնել է երկրում 28 500 ամերիկացի զինծառայողների տեղակայման ծախսերի մի մասը: Մարտին ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է ստորագրել 870 մլն դոլար վճարելու մասին: Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է այս տարեվերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ