News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ Վաշինգտոնը եւ Փհենյանը աշխատանքային մակարդակով բանկցությունները վերականգնեն 2-3 շաբաթվա ընթացքում, օրենսդիրների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել են Հարավային Կորեայի Հետախուզության ազգային ծառայության ներկայացուցիչները, փոխանցում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ չորրորդ գագաթնաժողովը հնարավոր է այս տարվա ընթացքում, եթե բանակցությունների ժամանակ առաջընթաց գրանցվի: Դրանից բացի, հնարավոր է՝ մինչեւ Թրամփի հետ բարձր մակարդակով ցանկացած հանդիպում անցկացնելը, Կիմ Չեն Ընը Չինաստան այցելի, որտեղ կհանդիպի նախագահ Սի Ցզինպինի հետ:

Թրամփը նախօրեին չէր բացառել առաջիկայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը:

Նշենք, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունները դադարեցվել էին այս տարվա փետրվարին Հանոյում հանդիպելուց հետո: Կողմերը չէին կարողացել համաձայնություն ձեռք բերել պատժամիջոցների հարցում, եւ Թրամփը բանակցություններից հեռացել էր ծրագրվածից վաղ: Հունիսին երկու Կորեաների սահմանին ապառազմականացված գոտում տեղի էր ունեցել Թրամփի եւ Կիմի հանպատրաստից հանդիպումը, որի ժամանակ նրանք պայմանավորվել էին բանակցությունները վերականգնել աշխատանքային մակարդակում: Օգոստոսին Փհենյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի վերջին պատրաստ են Վաշինգտոնի հետ երկխոսությանը: Սակայն այս հայտարարությունից մի քանի ժամ հետո Հյուսիսային Կորեան անցկացրել էր հերթական հրթիռային փորձարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ