News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքը Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մի քանի հիմնավորումներ ունի: Այս մասին սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժովի նիստում ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ՍԴ-ին հղվող դիմումի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ նախագծի դրույթներից մեկում, մասնավորապես, մատնացույց է արվում Թովմասյանի եւ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի անձնական կապը (դատավորը փաստաբանի կնքահայրն է – խմբ.):

Պատգամավորը նշեց, որ երկրորդ հիմնավորումը վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսացությանը, որի անդամն է Թովմասյանը, եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:  Գրիգորյանը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը եւ դրա առաջնորդ՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, շարունակում են աջակցել Ռոբերտ Քոչարյանին, ինչը Հրայր Թովմասյանի, որպես ՍԴ դատավորի անկաշառության կասկածներ է ստեղծում, որտեղ քննվել է երկրորդ նախագահի դիմումը:

Ինչ վերաբերում է եւս մեկ հիմնավորմանը, ապա խորհրդարանականի խոսքով՝ Հրայր Թովմասյանը արտահայտել է իր կարծիքը մարտի 1-ի իրադարձությունների եւ հետագա դատավարությունների վերաբերյալ, ինչը նույնպես ձեռնտու չէ իշխող դաշինքին:

Նշենք, որ Ազգային ժողովը կարող է ՍԴ դիմելու որոշում ընդունել միայն հարցի գաղտնի քվեարկությունից հետո՝ ձայների 3/5 հարաբերակցությամբ: Ընդ որում՝ վերջնական որոշումն ընդունում է Սահմանադրական դատարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ