News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի իր նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Գործադիրը հավանություն տվեց նաեւ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրմանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմանը համաձայն։

Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը։

Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի,ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների եւ իրավասությունների։

Սինգապուրի հետ անցկացվել է թվով 7 բանակցային փուլ: Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւառեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:

Նախատեսվում է կարգավորել ավելի քան 12 հազար ապրանքատեսակի հետ կապված հարաբերություններ, որից 4800-ի մասով նախատեսվում է մաքստուրքի զրո տոկոսի կիրառում համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: Մյուս ապրանքատեսակների մասով զրո տոկոս մաքսատուրքը ուժի մեջ կդրվի 3-10 տարի հետո:

«Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրով ազատականացվում է ապրանքերի առեւտուրը, Համաձայնագիրը: Ըստ էության, ազատականացնում է Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման գործընթացները:

Ի տարբերություն ՀՀ կողմից նախկինում կնքված նմանատիպ համաձայնագրերի` Համաձայնագիրը ներառում է նաեւ գլուխ ծառայությունների առեւտրի մասին եւ համապատասխան հավելվածներ, որոնք ներառում են այն ոլորտները, որտեղ, համաձայն ՀՀ գործող օրենսդրության եւ ՀՀ կողմից կնքված միջազգային պայմանագրերի, առկա են որոշակի սահմանափակումներ օտարերկրացիների, այդ թվում` սինգապուրցիների համար:

Ընդորում` նախատեսված է նաեւ առանձին հավելված հետագայում հնարավոր կիրառելի սահմանափակող միջոցների վերաբերյալ:

Տիգրան Խաչատրյանը ընդգծեց, որ այս համաձայնագրերով ՀՀ-ից արտահանումները դեպի Սինգապուր ամբողջությամբ են ազատվում մաքսատուրքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ