News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի հետազոտողները եկել են եզրակացության, որ 2018 թվականին երկրների թիվը, որոնք կեղծում են կոնտենտը, ավելացել է ավելի քան երկու անգամ 2017-ի համեմատ։ Դրանցից յուրաքանչյուրում սոցիալական ցանցերից հանրային կարծիքի վրա ազդելու համար օգտվում է առնվազն մեկ քաղաքական կուսակցություն կամ պետական մարմին, տեղեկացնում է Euronews-ը։

Հետազոտությունում ասվում է, որ ամենահանրահայտ պլատֆորմը անբարեխիղճ տեղեկատվական արշավների համար մնում է Facebook-ը։ Քարոզչության տարածման համար դրանից օգտվում են 56 երկրներում, կարծում են գիտնականները։

«Սոցիալական ցանցերից սկսել են օգտվել հեղինակավոր շատ ռեժիմներ։ 26 երկրներում ինտերնետ-քարոզչությունն օգտագործվում է որպես տեղեկատվության վերահսկման գործիք երեք հիմնական նպատակի հասնելու համար՝ մարդու հիմնական իրավունքների ճնշում, քաղաքական ընդդիմախոսների վարկաբեկում եւ այլ՝ հակադիր կարծիքների ճնշում»,- ասվում է հաշվետվությունում։

Այն դեպքում, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան, հեղինակների կարծիքով, ֆեյք նորություններն օգտագործում են իշխանությունների վարկաբեկման համար, Չինաստանը փաստերի հետ խաղում է բողոքները ճնշելու նպատակով։

Ավելի հաճախ տեղեկատվությամբ մանիպուլացնելու համար օգտագործվում են վիրուսային մեմեր, տեսանյութեր եւ պատկերներ։ Նախորդ տարիների համեմատ՝ ավելի է տարածվում վիզուալ կոնտենտը Instagram-ի եւ YouTube-ի համար։ «Այդ պլատֆորմների պոպուլյարությունը բացատրվում է ֆեյք նորությունների տարածման տեխնոլոգիայի զարգացմամբ,- ասում է հաշվետվության հեղինակներից Սամանթա Բրեդշոուն։- Կայքերը, որոնցում հոդվածներ են փոխանակում, ավելի սակավաթիվ են դառնում, իսկ արագ սպառվող տեսանյութերն ու տեղեկատվությունն ավելանում են»։

Բրեդշոուն սա բացատրել է նրանով, որ «պատկերներն ավելի շատ հուզումներ են առաջացնում, քան բառերը, եւ վիրուսային դառնալու ավելի մեծ շանսեր ունեն»։

Զեկուցման մի մասը նվիրված է այն խնդիրներին, որոնց հետ բախվում են այնպիսի տեխնոլոգիական հսկաներ, ինչպիսին են Facebook-ը կամ Google-ը, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում։ Facebook-ը պնդում է, որ օգտատերերին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելն ընկերության գլխավոր գերակայությունն է։

«Մենք մշակել ենք ավելի ինտելեկտուալ գործիքներ, ավելի մեծ թափանցիկություն մտցրել եւ հաստատել ավելի ամուր գործընկերային հարաբերություններ, որպեսզի ավելի լավ պարզենք առաջ եկող սպառնալիքները, կանգնեցնենք չարամիտներին ու կրճատենք ապատեղեկատվության տարածումը Facebook-ում, Instagram-ում եւ WhatsApp-ում»,- ասել է սոցիալական ցանցի ներկայացուցիչը Reuters-ին։

Այս ամիս ավելի վաղ տեխնոլոգիական ընկերությունները հայտարարել էին BBC-ի հետ դաշինք ստեղծելու մասին՝ ֆեյք նորությունների տարածման դեմ պայքարի համար։ Ռազմավարությունը ներառում է «վաղ նախազգուշացման համակարգ», որը թույլ կտա միմյանց տեղեկացնել կոնտենտի կեղծ բովանդակության մասին։

Բրեդշոուի խոսքով՝ չարամիտների վերակողմնորոշումը վիզուալ կոնտենտին կարող է խափանել տեղեկատվական ընկերությունների ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ