News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի ճնշմամբ կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը երկրի անդամակցության քաղաքականությունից, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Դրանից բացի, Սաակաշվիլին չի բացառել, որ Վրաստանը եւ Ռուսաստանն ընդհանրապես կարող են մեկ երկիր դառնալ, քանի որ, նրա կարծիքով, Ռուսաստանի ղեկավարների ծրագրերի մեջ է մտնում 2024 թվականին ԽՍՀՄ-ի վերականգնումը:

«Պուտինը որոշել է 2024 թվականին՝ իր ապագա ընտրություններին ընդառաջ Խորհրդային Միությունը վերականգնել եւ նախատեսում է միացնել Վրաստանը, Հայաստանը, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինայի հիմնական մասը, բացի արեւմտյանից: Սա նրա ծրագիրն է»,- շեշտել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը չի հստակեցրել, թե որտեղից է այդ տեղեկությունը ստացել: «Հիմա տեղի է ունենում շատ մեծ դավադրություն ընդդեմ վրացական պետականության: Դա ի՞նչ դավադրություն է: Ես կասեմ, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի շուրջը: Առաջին՝ Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցություններ է վարում Վրաստանի չեզոք կարգավիճակի վերաբերյալ: Նրանք ցանկանում են, որ հայտարարեն, թե Վրաստանը երբեք չի մտնի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մեջ»,- այսպես է մեկնաբանել Սաակաշվիլին ռուսական իշխանությունների ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ