News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը Երեւանում հոկտեմբերի 6-9 կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019-ի տեխնիկական հովանավորն է։ WCIT 2019-ն անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո։  Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը` WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` UATE-ն։

Համաշխարհային մասշտաբով ամենակարեւոր ՏՏ իրադարձությունը Հայաստանում հյուրընկալելը հնարավոր է դարձել Ucom ընկերության համահիմնադիր եւ զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանի ջանքերի շնորհիվ, ով հանդիսանում է նաեւ WITSA տնօրենների խորհրդի անդամ եւ ԱՏՁՄ նախագահ։

«Բանակցությունների արդյունքը հայտնի է դարձել դեռեւս 2016 թվականի հոկտեմբերին, երբ Ucom-ի աջակցությամբ Հայաստանի 9 մարզերում ներդրվող «Արմաթ» ինժեներական լաբորատորիները Բրազիլիայում տեղի ունեցած WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի էին արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից․ տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գործադիր տնօրեններ եւ ներդրողներ, հանրաճանաչ բանախոսներ, քաղաքականություն սահմանողներ եւ պետական պաշտոնյաներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ